
Անչափ ուրախ ենք տեղեկացնել որ միջազգային առաջավոր եւ հեղինակավոր պարբերական PV Magazine ամսագիրը ըստ 2024թ առաջին կեսի տվյալների LA Solar-ն ընդգրկել է ԱՄՆ շուկայում տեղադրողների կողմից ամենից շատ պահանջվող արևային վահանակների լավագույն հնգյակում։ Ամսագիրը նվիրված է արեւային էներգիայի ոլորտի նորություններին, հետազոտություններին եւ վերլուծություններին։
Առաջատար հնգյակում ներառված ընկերություններն են՝ REC Group, Qcells, Panasonic, LA Solar Factory, Silfab և Hyperion Solar։ Մեծ շնորհակալություն մեր գործընկերներին LA Solar ին վստահելու եւ այսպիսի գնահատանքի արժանացնելու , մեր ամենօրյա աշխատանքը գնահատելու համար , որը միտված է արեւային վահանակների արդիականացմանը , հզորացմանը և որակի ու հուսալիության բարձրացմանը։
Ցանկում 97%-ը 400 Վտ և ավել հզորությամբ վահանակներն են։ Սա նշանակում է, որ վահանակների հզորությունն աճել է 20%-ով՝ 2020 թվականի համեմատ:
Լինելով PV Magazine-ի ներկայացրած առաջատարների ցանկերում՝ LA Solar -ն ապացուցում է, որ իր արտադրանքը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և մրցունակ է գլոբալ շուկայում։