• Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում ու կարգավորում են LA SOLAR-ին պատկանող կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից վաճառվող ապրանքների (այսուհետ նաև՝ Վաճառք) հետ կապված իրավահարաբերությունները:
  • Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Վաճառքի այլ պայմանները, հրապարակային մատակարարման պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից իրականացվող Վաճառքի հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու:
  • Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Դրանց փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները Կայքում: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները։
  • Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը,  Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում:

Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը,  Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը: