Արևային Վահանակների Արտադրություն
Գլխավոր
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոսքագծի անխափան գործարկման համար անհրաժեշտ քայլերն են՝
Մրցակցային առավելություն
LA Solar-ն օգտագործում է միայն բարձրորակ հումք և սարքավորումներ: Յուրաքանչյուր արտադրանք անցնում է որակի բազմաստիճան թեստավորում և սերտիֆիկացվում միջազգային հավաստագրերով: Ընկերության արտադրամասը պարբերաբար համալրվում է նոր սարքավորումներով, իսկ տեխնիկական անձնակազմն անցնում է վերապատրաստման դասընթացներ: Արտադրված արևային համակարգերը ոչ միայն բացառիկ որակի են, այլև էկոլոգիապես մաքուր և անվտանգ շրջակա միջավայրի համար:
LA Solar -ի արտադրանքն անցնում է անվտանգության, առողջապահության և միջավայրի պահպանման բոլոր անհրաժեշտ պահանջները բավարարող հիմնական և ամենակարևոր սերտիֆիկացման երեք փուլերը (ISO45001, ISO14001, ISO9001):
LA Solar -ի արտադրանքը լիովին համապատասխանում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման չափանիշներին: Արևային համակարգերի համար տրամադրվում է 25 տարվա երաշխիք: LA Solar -ն երաշխավորում է, որ 12 տարվա ընթացքում արևային վահանակների պայմանական հզորությունը կլինի ոչ պակաս քան 90%, իսկ 25 տարվա ընթացքում կկազմի 80%-ից ոչ պակաս: Ընտրելով LA Solar -ն՝ յուրաքանչյուր հաճախորդ ձեռք կբերի վստահելի, հոգատար և մշտապես աջակցող գործընկեր:
LA Solar -ին ներկայացնում է լավագույն ՖՎ վահանակները եվրոպական և ամերիկյան շուկայական արժեքից համեմատաբար ցածր գնով:
Բարձր արտադրողականության շնորհիվ՝ LA SOLAR -ն իր հաճախորդներին կարող է առաջարկել արտադրանքի անսահմանափակ մատակարարում, իսկ գործընկերներին՝ փոխշահավետ համագործակցության պայմաններ: Մենք պատրաստ ենք հաջողությամբ ավարտին հասցնել ցանկացած բարդության նախագիծ՝ ամբողջական ծավալով և ճիշտ ժամանակին: