Գլխավոր ԱՊՐԱՆՔՆԵՐ Միաբյուրեղային Սև Արևային Վահանակներ LS390-410BL | LA Solar

Սև Արևային վահանակներ LS390-410BL

LS390BL - 410BL շարքն աչքի է ընկնում նորաոճ, սև դիզայնով, բարձր արդյունավետությամբ։ Հարմար են բնակելի, արտադրական ու կոմերցիոն շինությունների համար, առանձնանում են թույլ լուսավորության պայմաններում էներգիայի գերազանց արտադրողականությամբ։ Ընդ որում, արևային այս վահանակներն իրենց առավելագույն հզորությամբ աշխատում են եղանակային ցանկացած պայմաններում։ Վահանակների համար ընկերությունը տրամադրում է 30 տարվա երաշխիք:

product-image-1204

ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ LA SOLAR-ից

  • Արդյունավետություն. բարձր արդյունավետությամբ արևային այս վահանակներն էլեկտրաէներգիա են արտադրում անգամ արևի լույսի ցածր ինտենսիվության պայմաններում։
  • Արտաքին տեսք և դիզայն. ամբողջությամբ սև վահանակները հաճախ ընտրվում են ժամանակակից տեսքի համար: LS390-410 սև վահանակները գրավիչ են նախևառաջ էսթետիկայի տեսանկյունից։
  • Ապրանքանիշ. արևային վահանակներ ընտրելիս, կարևոր է արտադրողն` ով ոլորտում ունի բարձր մասնագիտական փորձ և պատասխանատու է իր արտադրանքի հուսալիության համար։ 
  • Համակարգի համատեղելիություն. վահանակները պետք է  համատեղելի լինեն արևային էներգիայի համակարգի, փոխակերպիչների ու մյուս բաղադրիչների հետ:
  • Երկարաժամկետ խնայողություն. վահանակների օգտագործման հնարավոր երկարաժամկետ խնայողություններ հաշվելիս, կենտրոնացեք վահանակի արդյունավետության ու ձեր էներգիայի սպառման ծավալի վրա։ 

LS390-410BL-ի նման արևային մոդուլի տարբերակ ընտրելիս, պետք է հաշվի առնել, թե ինչ առավելություններ ունի արտադրողը, ինչ երաշխիքային պայմաններ են գործում, ինչպես նաև այլ հաճախորդների ակնարկներն ու բնութագրերը:

Մեխանիկական պարամետրեր

Բջջի տեսակ

MONO PERC 180.3x 88.9մմ

Բջիջների քանակ

108

Քաշ

21կգ

Չափս

1724.6x1132.8x35.5մմ

Առավելագույն ծանրաբեռնվածություն

առջևի 5400Պա / ետևի 2400Պա

Միացման տուփ

IP68, 3 դիոդներ

Միակցիչ

MC4

Լարերի տեսակ

համատեղելի ՖՎ լար

Հրդեհակայունություն

Տիպ 1

Պաշտպանության դաս

II դաս (դասակարգված ըստ IEC 61140)

Նմանատիպ ապրանքներ